Վաղը հանրապետության մի շարք շրջաններում կթափվի ողջ հոկտեմբեր ամսվա նորմայի չափ անձրև․Գագիկ Սուրենյան
Վաղը հանրապետության մի շարք շրջաններում կթափվի ողջ հոկտեմբեր ամսվա նորմայի չափ անձրև։ Այս մասին տեղեկացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Հոկտեմբերի 16-ի ուշ երեկոյան և 17-ին, 17-ի լույս 18-ի գիշերը հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են հորդառատ անձրևներ և ամպրոպ։
Նշված ժամանակահատվածում հանրապետության մի շարք շրջաններում, հատկապես կենտրոնական գոտում, այդ թվում նաև Երևանում կթափվի հոկտեմբեր ամսվա նորմայի 100-150 տոկոսի չափ տեղում»,-զգուշացնում է «Հիդրոօդերևույթաբանության և մոնիթորինգի կենտրոն»ՊՈԱԿ-ը։
ՖԲ –ի համար Նշված ժամանակահատվածում հանրապետության մի շարք շրջաններում, հատկապես կենտրոնական գոտում, այդ թվում նաև Երևանում կթափվի հոկտեմբեր ամսվա նորմայի 100-150 տոկոսի չափ տեղում։