Մարզերի աշակերտներն լողի անվճար պարապմունքներին մասնակցելու հնարավորություն կունենան | Region

Մարզերի աշակերտներն լողի անվճար պարապմունքներին մասնակցելու հնարավորություն կունենան

Հոկտեմբեր 17,2024 12:57

Կառավարության այսօրվա նիստում գործադիրը որոշեց 2024 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարել և ԿԳՄՍ նախարարությանը 1 մլն 56 հազար դրամ հատկացնել ՀՀ մարզերի լողավազաններում դպրոցահասակ երեխաներին լողի անվճար ուսուցման ծրագիրն ապահովելու համար։

Որոշման նախագիծը օրակարգում ընդգրկվել է որպես չզեկուցվող։ Նախագիծը «Հայաստանի Հանրապետության մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսում» փորձնական ծրագրի իրականացումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության մարզերի լողավազաններում դպրոցահասակ երեխաներին լողի անվճար ուսուցման հնարավորությամբ, լողալու հմտություններին տիրապետելու անհրաժեշտությամբ»,-նշված է որոշման նախագծում։

2024-ին փորձնական ծրագիրը նախատեսված է եղել իրականացնել Հայաստանի գործող լողավազաններից 9-ում, սակայն հայտարարված դրամաշնորհային մրցույթին հաղթող է ճանաչվել մեկ կազմակերպություն։

Որոշման նախագծում նշված է, որ  «ՀՀ մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսում» փորձնական ծրագրի իրականացմամբ լող մարզաձևով կզբաղվեն դպրոցահասակ երեխաների 2 տարիքային խումբ՝ 1-ին խմբում կընդգրկվեն 8-12 տարեկան երեխաները, 2-րդ խմբում՝ 13-17 տարեկանները: 1-ին խմբում պարապողների առավելագույն քանակը 12-ն է, իսկ 2-րդ խմբում՝ 10-ը: 1-ին և 2-րդ  խմբերում պապապմունքնեը կանցկացվեն շաբաթական 3 օր՝ յուրաքանչյուր պապապմունքը 1 ժամ տևողությամբ: Ծրագիը կիրականացվի ուսումնական տարվա ընթացքում:

Ըստ ԿԳՄՍ-ի՝ ծրագրի նպատակն է դպրոցահասակ երեխաների լողալ սովորելը, նրանց շրջանում առողջ ապրելակերպի խթանումը, ինչպես նաև լող մարզաձևի զարգացման և սպորտի մեծ նվաճումների գործընթացում նրանց ներգրավելը:

Նախագծով սահմանվել է, որ մարզիչ-մանկավարժների պարապմունքները հսկվելու են հաղթող ճանաչված կազմակերպության ղեկավարության կողմից: Խմբերի հետ աշխատող մարզիչ-մանկավարժների կողմից ուսումնամարզական գործընթացը թերի կազմակերպելու դեպքում նրանց կփոխարինեն տվյալ կազմակերպության այլ մարզիչ-մանկավարժները:

 

Նորություններ