Լիլիթ Մակունցը ԱՄՆ կոնգրեսականների աշխատակազմերի ներկայացուցիչների հետ առցանց հանդիպմանը ներկայացրել է խաղաղության գործընթացի վերջին զարգացումները
Հոկտեմբեր 18,2024 10:51
Հոկտեմբերի 17-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը առցանց հանդիպում է ունեցել ԱՄՆ կոնգրեսականների և սենատորների աշխատակազմերի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում վերջիններիս ներկայացվել են հայ-ամերիկյան հարաբերություններում առաջընթացը, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումները, Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Հանդիպման երկրորդ հատվածն ընթացել է հարցուպատասխանի ձևաչափով։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։