Թուրքիայի հայկական կաթոլիկ եկեղեցու հոգևոր առաջնորդը թողել է իր պաշտոնը
Հոկտեմբեր 18,2024 17:01
Թուրքիայի հայ կաթոլիկների հոգևոր առաջնորդ Լևոն Զեքիյանը հոկտեմբերի 10-ից ի վեր դադարեցրել է իր գործունեությունը։
Զեքիյանի կողմից արված հայտարարությունից պարզ է դարձել, որ նա իր պաշտոնը թողել է տարիքային սահմանափակման պատճառով։
Նշվում է, որ Զեքիյանն առաջին անգամ չէ, որ խոսել է դրա մասին և դա ամենևին էլ անսպասելի չի եղել։
Նշենք, որ Թուրքիայում հայկական կաթոլիկ եկեղեցու առաջնորդի տարիքը սահամանափակվում է 75-ով։ Երբ առաջնորդը հասնում է այդ տարիքին՝ Հռոմի Պապի ինստիտուտը նոր անձանց է առաջադրում, ինչից հետո էլ Ստամբուլում հոգևոր խորհուրդը քվեարկություն է կազմակերպում։
Աղբյուր` ermenihaber.am
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
