Նոր աղետի գոտի. ջրհեղեղի հետևանքներն ու դրանց վերացման գործընթացը. բանավեճ-քննարկում Ալավերդիում | Region

Նոր աղետի գոտի. ջրհեղեղի հետևանքներն ու դրանց վերացման գործընթացը. բանավեճ-քննարկում Ալավերդիում

Հոկտեմբեր 23,2024 21:00

Լոռու մարզի Ալավերդի քաղաքում տեղի ունեցավ «Մարզային կյանքն իրականում» նախագծի հերթական բանավեճ-քննարկումը, որի ընթացքում քննարկվեցին բնական աղետի հետևանքով առաջացած խնդիրներն ու մարտահրավերները, նաև տուժած բնակիչների կրած վնասների փոխհատուցման գործընթացին վերաբերող հարցեր:

Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղից տուժած քաղաքացիներից շատերը դժգոհ են պետական փոխհատուցումներից, շատերը գտնում են, որ իրենց վնասներն արդարացի չի փոխհատուցվում, նաև վճարումներն են կատարվում ուշացումով։

«Թիմ Ռեսուրս» ՀԿ–ն և RegionsTV-ն հրավիրել էին բոլոր մտահոգ և պատասխանատու քաղաքացիներին, տուժած բնակիչներին և պաշտոնատար անձանց, որոնք մասնակցեցին բանավեճ–քննարկմանը, բարձրաձայնեցին աղետի գոտում կուտակված խնդիրները, վերլուծեցին գույքագրման, փոխհատուցման գործընթացի թերություններն ու ներկայացրեցին իրականացված աշխատանքը։

Բանավեճ-քննարկման մասնակիցներն անդրադարձան հետևյալ թեմաներին՝  հնարավոր բնական աղետների կանխարգելման միջոցները, ներկայիս իրավիճակն աղետի գոտում և տուժած անձանց կրած վնասների գնահատումն ու փոխհատուցման գործընթացը:

Աղետից տուժած բնակիչների կողմից հնչեցին սուր հարցադրումներ՝ փոխհատուցման գումարների ուշացման, փաստաթղթային անճշտությունների և այլ հարցերի վերաբերյալ, իսկ քննարկմանը մասնակից պաշտոնյաները տվեցին սեփական մեկնաբանությունները և հանդես եկան փոխհատուցման կարգին, ընթացքին ու ժամանակացույցին վերաբերող տեղեկատվությամբ:

Ամբողջական տեսանյութը՝ ստորև.

Նորություններ