Սահման պահողը նաև սահմանամերձ գյուղը չլքողն է | Region

Սահման պահողը նաև սահմանամերձ գյուղը չլքողն է

Հոկտեմբեր 24,2024 10:35

Գեղարքունիքի մարզի Դարանակ գյուղը Վարդենիս համայնքի կազմում է: Գտնվում է Սևանի լեռների ստորոտին, լճափից ոչ հեռու՝ մարզկենտրոն Գավառից մոտ 110 կմ հեռավորության վրա։

Բնակչությունը զբաղվում է հիմնականում անասնապահությամբ և հողագործությամբ: Սակավաթիվ բնակիչներն ունեն նույն խնդիրները, ինչ հարևան բնակավայրերում ապրողները: Տարածաշրջանի գյուղերը գազաֆիկացված չեն, վառելափայտը ոչ բոլորին է հասանելի, թանկ է, մեկ խորանարդ մետրը 30 հզր. դրամով են գնում:

Դարանակի բնակչուհի Ռիտա Մարգարյանի ընտանիքը շուրջ 35 տարի բնակվում է գյուղում: Ամուսինն ու որդիները մշտապես ներգրավված են եղել հայրենիքի սահմանների պաշտպանության նվիրական գործին: Ապրում են գյուղական դժվարին կյանքով, սակայն հաղթահարում են դժվարությունները, մշակում իրենց փոքրիկ տնտեսությունը, ուրախանում երեխաների և թոռների հաջողություններով:

Տեսանյութը՝ առանց մեկնաբանության:

Նորություններ