Ահաբեկչությունն ու անմեղ մարդկանց վնասելը արդարացում չունեն. Հայաստանի ԱԳՆ | Region

Ահաբեկչությունն ու անմեղ մարդկանց վնասելը արդարացում չունեն. Հայաստանի ԱԳՆ

Հոկտեմբեր 23,2024 22:12

Հայաստանի արտգործնախարարությունը X-ի էջում դատապարտել է Թուրքիայում կատարված ահաբեկչությունը:

«Անկարայում այսօր տեղի ունեցած հարձակումը ցույց տվեց, որ ահաբեկչությունն ու անմեղ մարդկանց վնասելն արդարացում չունեն։ Հայաստանը, ինչպես բազմիցս ասվել է, դեմ է ահաբեկչության ցանկացած ձևին ու բռնության նմանատիպ գործողություններին»,- գրված է հայտարարության մեջ։

Անկարայում այսօր զինված հարձակման հետևանքով առնվազն չորս մարդ է մահացել, ևս 14-ը վիրավորվել են:

Թուրքիայի ՆԳ նախարար Ալի Յերլիքայան X-ի իր էջում գրել է՝ ահաբեկչական հարձակում է եղել ավիացիայի արտադրությամբ զբաղվող TUSAŞ ընկերության վրա:  Նա հայտնել է, որ երկու ահաբեկիչ վնասազերծվել է։

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մահապարտը ռումբ է տեղադրել, TUSAŞ-ի վրա, հարձակվողները երեքն են եղել:

Նորություններ