ՌԴ ԱԳՆ-ն Վաղինակ Հարությունյանին «Բարեկամության շքանշան» է շնորհել
Հոկտեմբեր 23,2024 23:44
Հոկտեմբերի 23-ին ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը առաքելությունն ավարտած Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վաղինակ Հարությունյանին հանձնել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադմիր Պուտինի հրամանագրով նրան շնորհված Բարեկամության շքանշանը՝ երկրների միջև բարեկամության, համագործակցության և փոխըմբռնման ամրապնդման գործում ունեցած վաստակի համար:
Զրույցի ընթացքում Գալուզինը ջերմորեն շնորհակալություն է հայտնել Հարությունյանին դեսպանի պաշտոնում նրա կառուցողական փոխգործակցության համար և հույս հայտնել, որ նա հետագայում և կշարունակի օգնել ռուս-հայկական բազմակողմ կապերի ամրապնդմանը, հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն:
Նորություններ
Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի խաղաղաշինության հանձնաժողովի կազմակերպչական կոմիտեի անդամ
11:34 13-12-2025
Բացահայտվել է Միհրան Հակոբյանի նկատմամբ հարձակում գործած անձանց ինքնությունը. ՀՀ ՔԿ
21:44 12-12-2025
