«BRICS+»-ում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի զրույցը չի խանգարել ընդհանուր քննարկմանը. Պեսկով
Հոկտեմբեր 24,2024 15:25
«BRICS+» ձևաչափով նիստի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի զրույցը չի խանգարել ընդհանուր քննարկմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա նշել է, որ միջազգային հանդիպումները միշտ օգտագործվում են երկկողմ շփումների համար:
«Ոչ, չի խանգարել: Դա սովորական պրակտիկա է: Պետությունների ղեկավարները երկկողմ շփումների համար օգտագործում են բազմակողմ ձևաչափերը», – ասել է Պեսկովը։
Նորություններ
Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի խաղաղաշինության հանձնաժողովի կազմակերպչական կոմիտեի անդամ
11:34 13-12-2025
Բացահայտվել է Միհրան Հակոբյանի նկատմամբ հարձակում գործած անձանց ինքնությունը. ՀՀ ՔԿ
21:44 12-12-2025
