Պուտին․ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը խաղաղության ճիշտ ճանապարհն է | Region

Պուտին․ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը խաղաղության ճիշտ ճանապարհն է

Հոկտեմբեր 24,2024 16:10

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը խաղաղությանը տանող ճիշտ ճանապարհն է։ Այս մասին այսօր  Կազանում ընթացող BRICS գագաթնաժողովի ժամանակ  հայտարարել է  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Ռուսական РИА Новости-ի փոխանցմամբ Պուտինը, դիմելով Փաշինյանին, ասել է․«Այն, որ Ձեզ հաջողվեց այսօրվա մեր աշխատանքի ընթացքում մտքեր փոխանակել Ադրբեջանի նախագահի հետ, արդեն դրական է մեր միջոցառման համար։ Լոգիստիկան տարածաշրջանում համագործակցության կարևոր ուղղություն է։ Ավելի կարևոր է, որ դուք դրական եք վերաբերվում Ադրբեջանի և տարածաշրջանի այլ երկրների հետ փոխգործակցությանը։ Շատ հաճելի է նշել, որ սկսվել է սահմանազատման գործընթացը, իսկ դա խաղաղության ճիշտ ճանապարհն է»։

Նշենք, որ Փաշինյանը գագաթնաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրն ու անդրադարձել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրին։

Նորություններ