Ո՞վ է կանգնած Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության հետևում | Region

Ո՞վ է կանգնած Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության հետևում

Հոկտեմբեր 24,2024 22:40

Անկարայի մոտ ավիացիոն արտադրության զբաղվող TUSAŞ ընկերության վրա հարձակման հեղինակների ինքնությունը պարզվել է։ Թուրքական իշխանությունը երեկվա հարձակումը համարում է ահաբեկչություն։

Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Ալի Յերլիքայանն  հայտարարել է, որ հարձակում գործած անձը RKK (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) ահաբեկչական կազմակերպության անդամ Ալի Օրեքն է:

«Ներկա պահին հարձակումն իրականացրած երկու ահաբեկիչներ վնասազերծվել են։ Ահաբեկիչներից մեկը կին է. Ահաբեկչական PKK-ն, ամենայն հավանականությամբ, ներգրավված է հարձակմանը»,- ասել է Թուրքիայի ՆԳՆ ղեկավարը։

Նախնական տվյալներով՝ հարձակումն իրականացրել է երեք մարդ։ Հարձակման հետևանքով զոհվել է 5, վիրավորվել՝ 22 մարդ, երկու տուժածների վիճակը ծանր է։

Հարձակման ենթարկված TUSAŞ-ը Թուրքիայի ավիացիոն և պաշտպանական արդյունաբերության ոլորտի գլխավոր ընկերությունն է։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ TUSAŞ-ի վրա հարձակումից հետո Թուրքիան հարվածներ է հասցրել Հյուսիսային Իրաքում և Սիրիայում տեղակայված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) օբյեկտներին․«Օդային գործողություն է իրականացվել, և ընդհանուր առմամբ հաջողությամբ ոչնչացվել է ահաբեկիչներին պատկանող 32 թիրախ»։

Թուրք քաղաքագետ Իքբալ Դուրրեն  նշել է, որ ահաբեկչությունը կարող էին իրականացնել նրանք, ում ձեռնտու չէ քրդական հարցի լուծման հնարավորությունը․« «Հարձակումը պայմանավորված է նրանով, որ Թուրքիայում սկսվել է Քրդստանի աշխատավորական կուսակցության և ընդհանրապես քրդերի հետ հաշտության ակտիվ գործընթաց, որը նախաձեռնել է կառավարությունը։ Սա թիվ մեկ թեման է Թուրքիայում»։

 Պատրաստեց Զաբելա Ավագյանը                     

Նորություններ