«Ցնցված ենք, կրկին կայցելենք». զբոսաշրջիկները՝ տավուշյան շքեղ բնությանը միաձուլված Գոշավանքի մասին | Region

«Ցնցված ենք, կրկին կայցելենք». զբոսաշրջիկները՝ տավուշյան շքեղ բնությանը միաձուլված Գոշավանքի մասին

Հոկտեմբեր 25,2024 11:01

Տավուշյան հրաշալի բնաշխարհի ձեռակերտ զարդարանքներից է Գոշավանք վանական համալիրը: Այն գտնվում է Գետիկ գետի աջ ափին գտնվող Գոշ գյուղում, հիմնադրվել է միջնադարի նշանավոր գիտնական Մխիթար Գոշի կողմից՝ Հին Գետիկի վանքի փոխարեն, որն ավերվել էր 1186 թ.-ի երկրաշարժից: Համալիրը կրում է հիմնադրի անունը, ով Իվանե Զաքարյանի օգնությամբ 1188թ.-ին ձեռնարկել է վանական համալիրի կառուցման գործը: Այստեղ են գործունեություն ծավալել նաև Կիրակոս Գանձակեցին և Վանական վարդապետը։

Գոշավանք և Գոշ լիճ, քայլարշավային և արկածային տուրեր. անտառապատ լեռների մեջ սփռված Գոշը զբոսաշրջիկներին հագեցած, ամբողջական փաթեթ է առաջարկում։ Հազարավոր զբոսաշրջիկներ ամբողջ տարվա ընթացքում այցելում են այս տարածաշրջան, զմայլվում Տավուշի անզուգական բնությամբ և հայկական ճարտարապետության հրաշալիքներից մեկով: REGIONSTV-ի տեսախցիկներն արձանագրել են հրաշալի բնապատկերներ և կադրեր համալիրից:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Նորություններ