ՀՀ նախագահը ստորագրել է սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերացնելու մասին օրենքը | Region

ՀՀ նախագահը ստորագրել է սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերացնելու մասին օրենքը

Հոկտեմբեր 25,2024 13:56

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 24-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին» օրենքը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ հրամանագիր է ստորագրել, որով հաստատել է «Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական ​​սահմանի սահմանագծման պետական ​​հանձնաժողովի և պետական ​​սահմանի սահմանագծման և հարցերի հանձնաժողովի համատեղ գործունեության կանոնակարգը: Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանային անվտանգությունը»։ Համաձայն հրամանագրի՝ հաստատվել է 2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված կանոնակարգը, հայտնում է ԱՊԱ-ն։

 

Նորություններ