Իսրայելը 3-րդ երկրների միջոցով Իրանին զգուշացրել է հաևձակման մասին | Region

Իսրայելը 3-րդ երկրների միջոցով Իրանին զգուշացրել է հաևձակման մասին

Հոկտեմբեր 26,2024 12:25

Լուսանկարը՝ Reuters-ի

Իսրայելը հայտարարել է, որ գիշերվա ընթացքում իսրայելական բանակը «Ճշգրիտ և թիրախային» հարվածներ է հասցրել Իրանին՝ թիրախավորելով երկրի ռազմական օբյեկտները։

Իրանական պետական լրատվամիջոցները հայտնում են, որ սահմանափակ վնաս է հասցվել իսրայելական հարվածներից։ Աշխատել է Իրանի հակաօդային համակարգը։

Իսրայելը 3-րդ երկրների միջոցով Իրանին զգուշացրել է նախապատրաստվող հաևձակման մասին և պահանջել չպատասխանել դրան՝ սպառնալով ավելի հզոր հարձակումով՝ եթե Իրանը պատասխանի։  Այս մասին գրում է ամերիկյան Axios.com-ը, հղում անելով իր աղբյւորներին։

Աղբյուրի ներկայացմամբ՝ Իրանը հայտարարել է, որ չի ցանկանում լայնածավալ պատերազմ Իսրայելի հետմ, բայց ինքը անպայման կպատասխանի, եթե իր վրա հարձակվեն։

Լրատվամիջոցի աղբյուրների փոխանցմամբ՝ ԱՄՆ պաշտոնյան ասել է՝ ակնկալվում է, որ Իրանը իսրայելական գրոհն կհակադարձի սահմանափակ ձեւով, ինչը թույլ կտա Իսրայելին դադարեցնել «ակն ընդ ական» այս ցիկլը։

Ամերիկացի պաշտոնյան  նշել է, որ ԱՄՆ-ը չի մասնակցել իսրայելական գործողությանը, սակայն եթե Իրանը պատասխան հարված հասցնի, ԱՄՆ-ը պատրաստ է պաշտպանել Իսրայելին նման հարձակումից․«Սա պետք է լինի Իսրայելի և Իրանի միջև  ռազմական ուղիղ հարձակումների վերջը։ Եթե Իրանը նորից հարձակվի Իսրայելի վրա, հետևանքներ կլինեն: Մենք դա ուղղակի և անուղղակի հայտնել ենք Իրանին»:

Նորություններ