Վրաստանում ավարտվել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը | Region

Վրաստանում ավարտվել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը

Հոկտեմբեր 26,2024 21:24

Վրաստանում տեղի ժամանակով ժամը 20:00-ին ավարտվել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը, հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը։ Հոկտեմբերի 26-ի ընտրություններում ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 3 508 294։

Հոկտեմբերի 26-ի ընտրություններին գրանցվել է 18 ընտրական սուբյեկտ.

«Վրաստանի միասնության և զարգացման կուսակցություն» – Քամալ Մուրադխանով – թիվ 3; «Փոփոխության կոալիցիա Գվարամիա, Մելիա, Գիրչի, Դրոա», նախագահ Նիկանոր Մելիա, համանախագահ Նիկա Գվարամիա – N4; «Միասնություն-Ազգային շարժում», նախագահ Թինաթին Բոկուչավա – թիվ 5 «Եվրոպական դեմոկրատներ», նախագահ Պաատա Դավիթայա՝ թիվ 6; «Վրաստանի հայրենասերների դաշինք», նախագահ Դավիթ Թարխան-Մուրավի թիվ 8; «Ուժեղ Վրաստան – Լելո, հանուն ժողովրդի, հանուն ազատության», նախագահ Մամուկա Խազարաձե – N9; «Վրաստանի աշխատանքային կուսակցություն», նախագահ Շալվա Նաթելաշվիլի – N10; «Մեր միացյալ Վրաստանը», նախագահ Իսակի Գիորգաձե – N12; «Փոխիր Վրաստանը», նախագահ Գիորգի Գագնիձե – N16; «Վրաստան», նախագահ Գիորգի Լիլուաշվիլի – N17; «Ազատ Վրաստան», նախագահ Կախա Կուկավա – N20; «Տրիբուն», նախագահ Դավիթ Ճիչինաձե – N21; «Չվեն», Դավիթ Կացարավա – N23; «Գախարիան Վրաստանի համար», նախագահ Գիորգի Գախարիա – N25; «Ձախ դաշինք», նախագահ Կոնստանտին Գուգուշվիլի N26; «Վրացական միասնություն», Գայոզ Մամալաձե – N27; «Գիրչի», նախագահ Յագո Խվիչիա – N36; «Վրացական երազանք», նախագահ Իրակլի Ղարիբաշվիլի – N41;

Վրաստանում խորհրդարանական ընտրություններն առաջին անգամ են անցկացվել էլեկտրոնային տեխնոլոգիաների կիրառմամբ։ Այսպիսով, ընտրողները քվեարկել են ընտրատեղամասերի ավելի քան 90%-ում։ Ավանդական ընտրությունները տեղի են ունեցել համապետական ​​բաց ընտրատեղամասերի մոտ 10%-ում՝ գրանցված 300-ից քիչ ընտրողներով։

Վրաստանում բացվել է 3044 տեղամաս, որից 13-ը բացառության կարգով, որից 12-ը՝ քրեակատարողական հիմնարկներում, մեկը՝ հոգեբուժական կենտրոնում։

Համամասնական ընտրակարգով ընտրված 150 տեղանոց խորհրդարանը կհամալրեն այն կուսակցությունները, որոնք կհաղթահարեն 5 տոկոսի շեմը։

Նորություններ