Այսօր Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 25-րդ տարելիցն է․ 2019-2024 –ի ընթացքում քրեական գործի (վարույթի) ընթացքում հարցաքննվել է 24 վկա, 4 դատապարտյալ, կատարվել է 1 առերեսում | Region

Այսօր Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 25-րդ տարելիցն է․ 2019-2024 –ի ընթացքում քրեական գործի (վարույթի) ընթացքում հարցաքննվել է 24 վկա, 4 դատապարտյալ, կատարվել է 1 առերեսում

Հոկտեմբեր 27,2024 15:13

Այսօր հոկտեմբերի 27-ի ահաբեկչության 25-րդ տարելիցն է։ 1999 թվականին Նաիրի Հունանյանի գլխավորությամբ հանցախումբը ներխուժեց Ազգային ժողով, սպանեց խորհրդարանի նախագահ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, պատգամավորներ Արմենակ Արմենակյանին, Միքայել Քոթանյանին, Հենրիկ Աբրահամյանին և նախարար Լեոնարդ Պետրոսյանին, ևս 8 հոգի վիրավորվեց։

Նաիրի Հունանյանն ու նրա հանցախմբի 5 անդամները,2003 թվականին դատապարտվել են ցմահ ազատազրկման, մեկ անդամը՝ Համլետ Ստեփանյանը 14 տարվա ազատազրկման։ Ստեփանյանը 2010 թվականին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում իր անկողնում հանկարծամահ է եղել, իսկ ցմահ դատապարտված Վռամ Գալստյանը ինքնասպանություն գործել։

Նիկոլ Փաշինյանը իշխանության գալով դեռ 2018-ին խոստացել է բացահայտել հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը, նա անգամ հայտարարել է, որ այն բացահայտված է, սակայն մինչ օրս զոհերի հարազատները պնդում են, որ այս ոճրագործության պատվիրատուները բացահայտված չեն։

Գլխավոր դատախազությունն  այսօր ներկայացրել է հոկտեմբերի 27-ի գործով կատարված աշխատանքները։ Ըստ դատախազության՝ 2019-2024 թվականների ընթացքում քրեական գործի (վարույթի) ընթացքում հարցաքննվել է 24 վկա, 4 դատապարտյալ, կատարվել է 1 առերեսում: Զննվել են քրեական վարույթի նյութերին կցված տարբեր փաստաթղթեր և էլեկտրոնային կրիչներ, այդ թվում՝ տեսագրություններ:

Նորություններ