Ծափաթաղում հաստատված Նախշունը 11 երեխա ունի. տեղահանված ընտանիքը՝ ծանր փորձությունների առաջ | Region

Ծափաթաղում հաստատված Նախշունը 11 երեխա ունի. տեղահանված ընտանիքը՝ ծանր փորձությունների առաջ

Հոկտեմբեր 28,2024 11:30

Արցախի Մարտակերտի շրջանի Նոր Հայկաջուր գյուղից տեղահանված ընտանիքը հաստատվել է Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղում: Բազմազավակ ընտանիքին տուն է հատկացրել բնակավայրի վարչական ղեկավարը: Տանտիրուհին՝ Նախշուն Նազարյանը, 11 երեխա ունի, նույնքան էլ թոռնիկ: Երեխաներից 5-ը ընտանիք են կազմել, բնակվում են տարբեր վայրերում: Որդիներից մեկը ծանր հիվանդությամբ է տառապում:

Փորձում են հաղթահարել դժվարությունները, սակայն խնդիրները շատ են: Գյուղը գազաֆիկացված չէ, վառելափայտը շատ թանկ է, գնելու հնարավորություն չունեն: Բարերարներից մեկը քարածուխ է հատկացրել, սակայն համապատասխան վառարան չունեն: Շատ բան չի պահանջում, կարիք ունեն լվացքի մեքենայի, սեղանի և աթոռների: Ամուսինն աշխատանք չունի, զբաղվում է տնամերձ փոքրիկ տնտեսությամբ:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Նորություններ