Եթե հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր ամսիներին Գյումրու ավագանին նիստ չգումարի, ավագանին կլուծարվի եւ ավագանու արտահերթ ընտրություններ կլինեն․Լևոն Բարսեղյան | Region

Եթե հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր ամսիներին Գյումրու ավագանին նիստ չգումարի, ավագանին կլուծարվի եւ ավագանու արտահերթ ընտրություններ կլինեն․Լևոն Բարսեղյան

Հոկտեմբեր 28,2024 14:46

Գյումրու համայնքապետարանի Բալասանյան դաշինքի պաշտոնյաները այսօր հրաժարականներ են տալիս, խմբակցության 14 անդամները՝ նույնպես: Ավագանին մնում է 33 մանդատով, որոնցից 14-ը թափուր է մնալու, որովհետեւ խմբակցության թեկնածուական ցուցակի 6 հոգուց 5-ը արդեն հրաժարվել են թեկնածուական կարգավիճակից, իսկ մեկն արտասահմանում է:

Հարց է, թե նոր համայնքապետի ընտրության համար հնարավոր հրավիրվելիք ավագանու նիստին «Զարթոնք» (3 հոգի), «Ապրելու երկիր» (2 հոգի), ՀՀԿ (2 հոգի) խմբակցությունների ավագանու անդամները եւ ավագանու 1 անկախ անդամը կմասնակցե՞ն ու քվորում կապահովե՞ն նոր համայնքապետ ընտրելու համար, թե՞ չեն մասնակցի: ՔՊ-ն ունի 33-ից 11 տեղ ավագանու կազմում, ինքնուրույն ավագանու նիստ հրավիրել կարող է բայց գումարել չի կարողանա, եթե նիստին չմասնակցեն ավագանու առնվազն 17 հոգի:

ա. Եթե հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր ամսիներին Գյումրու ավագանին նիստ չգումարի, ավագանին կլուծարվի եւ ավագանու արտահերթ ընտրություններ կլինեն:

բ. Եթե համայնքի ղեկավար ընտրելու համար այնուամենայնիվ նիստ գումարվի եւ համայնքապետ չընտրվի, ավագանին այս դեպքում էլ է լուծարվելու:

գ. Եթե նիստ գումարվի, այսինքն գոնե 17 հոգի մասնակցի նիստին, երկրորդ փուլով կարող է ընտրվել համայնքի ղեկավար: Այս սցենարը հնարավոր է այն դեպքում, եթե փոքրաթիվ անդամներով խմբակցությունները պաշտոնների համար կամ չհայտարարվող պատճառով միավորվեն ՔՊ հետ (տեղակալների կամ այլ պաշտոններ ստանան եւ այլն):

գ1. Քիչ հավանական է, բայց կարող է փոքրաթիվ անդամներով խմբակցությունների որոշ անդամները ելնեն խմբակցություններից, դառնան անկախ անդամ, ապա սկսեն համագործակցել ՔՊ հետ եւ նիստ գումարելումն օգնեն եւ պաշտոն ստանան կամ չստանան: Օրինակը Երեւանի քաղաքապետ ընտրելու պատմությունն է անցած տարի:

Էլի մանր մունր սցենարներ կան: Չմանրանանք

Նորություններ