ԱԱ․ Կարեն Ասլանյանը կպայքարի բրոնզե մեդալի համար
Կարեն Ասլանյանը չհաղթահարեց կիսաեզրափակիչի արգելքը եւ կպայքարի աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար:
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի ոչ օլիմպիական քաշային կարգերի աշխարհի առաջնության 63 կգ քաշայինների կիսաեզրափակիչում Կարեն Ասլանյանը գոտեմարտեց 60 կգ քաշային կարգում Եվրոպայի գործող չեմպիոն, Արդբեջանի ներկայացուցիչ Նիհադ Մամեդլիի հետ եւ պարտվեց 1:6 հաշվով:
Եվրոպայի եռակի բրոնզե մեդալակիրը քառորդ եզրափակիչում 6:3 հաշվով հաղթել էր մոլդովացի Վիտալի Երիոմենկոյին։
Մեկնարկային 1/8 եզրափակիչում 5:2 հաշվով առավելության էր հասել վրացի Լերի Աբուլաձեի նկատմամբ։
55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը կշարունակի պայքարը բրոնզե մեդալի համար: Քառորդ եզրափակիչում նրան հաղթած Իրանի ներկայացուցիչ Պոյա Դադ Մարզին դուրս է եկել եզրափակիչ՝ հնարավորություն տարով Մանվել Խաչատրյանին սփոփիչ գոտեմարտեր անցկացնելու համար: