Գյուղի միակ խանութի կանչով առևտուրը, թալանի պատմությունն ու պարտքերի ցուցակը | Region

Գյուղի միակ խանութի կանչով առևտուրը, թալանի պատմությունն ու պարտքերի ցուցակը

Հոկտեմբեր 29,2024 12:05

Ճամբարակ համայնքի Ձորավանք գյուղը Գեղարքունիքի մարզի հեռավոր բնակավայրերից է: Գյուղի միակ խանութը օրվա մեծ մասը փակ է: Ռուբեն Խոջայանը խանութի սեփականատերն է, վաճառողն ու ապրանքագետը: Բացել-փակելու կոնկրետ ժամ սահմանված չէ: Ռուբենն աշխատում է կանչով. համագյուղացիները, որոնք ինչ-որ ապրանքի կարիք ունեն, զանգահարում են նրան, խնդրում են՝ բացել խանութը:

Ինչպես նշում է Ռուբեն Խոջայանը, եկամուտ գրեթե չի ստանում, մի քանի տարի առաջ էլ խանութը թալանել էին, 5 մլն. դրամի ապրանք տարել: Ընտանիք պահելու հիմնական միջոց է համարում անասնապահությունը:

Տեսանյութը՝ առանց մեկնաբանության:

Նորություններ