Վրաստանի խորհրդարանում քանի մանդատ կունենան կուսակցությունները
Հոկտեմբեր 29,2024 17:17
Վրաստանում խորհրդարանական ընտրություններն ավարտվել են, սակայն ներքաղաքական կրքերը չեն հանդարտվում: Ընդդիմությունը, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, նաև եվրոպացի ու ամերիկացի գործընկերները չեն ճանաչում ընտրությունների արդյունքները:
Ընդդիմությունը նոր ընտրություններ է պահանջում, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երդվել է մինչև վերջ ժողովրդի կողքին մնալ: Փորձագետներն ասում են՝ ընտրությունների ճակատագիրը որոշվել է ընտրություններից շատ առաջ:
«Ալիք Մեդիա Վրաստան»-ը ներկայացնում է, թե ընտրություների 5 տոկոսանոց շեմը հաղթահարած կուսակցությունները քանի մանդատ կունենան խորհրդարանում.
- (41) «Վրացական երազանք»՝ 89 մանդատ (1 մլն 120 հազար 140 ձայն, 53,936 տոկոս),
- (4) «Կոալիցիա փոփոխությունների համար»՝ 19 մանդատ (229 հազար 161 ձայն, 11,034 տոկոս),
- (5) «Միասնություն-Ազգային շարժում»՝ 16 մանդատ (211 հազար 120 ձայն, 10,166 տոկոս),
- (9) «Ուժեղ Վրաստան»՝ 14 մանդատ (182 հազար 949 ձայն, 8,809 տոկոս),
- (25) «Վրաստանի համար»՝ 12 մանդատ (161 հազար 336 ձայն, 7,769 տոկոս):
Ընդգծենք՝ ընդդիմությունը հայտարարել է՝ չեն վերցնելու մանդատները և չեն մտնելու խորհրդարան. նրանք պնդում են` «գողացված ընտրություններ» են: