Ֆրանսիայի դեսպան․Ներքինհանդցի այս ամուսիններն այլևս չեն կարող այցելել իրենց որդու գերեզման, Ադրբեջանը գրավել է գյուղի գերեզմանատունը
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել էր Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայր։
«Հայաստանի Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղը երեք կողմից շրջապատված է ադրբեջանական մարտական դիրքերի կողմից, որոնք գտնվում են Հայաստանի տարածքի մի մասի վրա։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ու դեսպան Օլիվիե Դըկոտինյին մտքեր փոխանակեցին այս իրավիճակում գտնվող բնակիչների հետ»,-ասված է դեսպանության՝ Ֆեյսբուքի պաշտոնական էջում տարածած հայտարարության մեջ։
Դեսպան Դըկոտինյիի և Ներքին Հանդի տարեց ամուսինների հետ լուսանկարով մեկ այլ հայտարարությամբ էլ դեսպանն ասում է․«Սյունիքի մարզի ներքինհանդցի այս ամուսիններն այլևս չեն կարող այցելել իրենց որդու գերեզման, քանի որ Ադրբեջանը գրավել է գյուղի գերեզմանատունը։
Ադրբեջանի կողմից Հայաստանի ամբողջական հատվածների շարունակական օկուպացիան նաև մարդկային ողբերգություն է»։