«ՔՊ-ի ՔԿ-ն չարաշահումների մասին հիշեց այն ժամանակ, երբ պետք է երեսի զոռով զավթել իշխանությունը Գյումրիում»
«ՀՀ Քննչական կոմիտեն ծանուցագիր է ուղարկել ինձ, հրավիրվել եմ որպես վկա հարցաքննության։ Թեման՝ Գյումրիի համայնքապետարանի պաշտոնատար անձանց կողմից իրենց լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման դեպքի առթիվ հարուցված քրեական գործն է»։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Արմենուհի Վարդանյանը:
«ՔՊ-ի Քննչական կոմիտեն չարաշահումների մասին հիշեց այն ժամանակ, երբ պետք է երեսի զոռով զավթել իշխանությունը Գյումրիում։ Տարբեր ժամանակներում աղմկոտ մի քանի նյութեր եմ ունեցել Գյումրիի քաղաքապետարանի գործունեությանն առնչվող, բայց արի ու տես, Քննչական կոմիտեն միայն հիմա է որոշել ակտիվանալ և ինձ լսելու անզուսպ ցանկություն է առաջացել մոտները:
Իսկ ես այլևս ասելիք չունեմ, որովհետև երբ այդ հրապարակումներն արվում էին, կողմերը միմյանց հետ, թերևս հայտնի մեթոդներով, բարիշում էին, կոալիցվում, իսկ պոտենցիալ քրեական գործերը՝ պարտակվում (որպես կոմպրոմատ միշտ սեղանին դնելու վճռականությամբ)։ Խոսքը թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանությունների մասին է։
Հիմա էլ ջրվելու են գործերը, որովհետեւ ՔՊ-ի ամուլ ու ինֆանտիլ «թիմը» ու ժամանակին «մուտիլովկաներով» հմտացած, իսկ այսօր համրացած բալասանյանականների «թիմը» մեկը մեկին այնքա՜ն արժանի են ու ներդաշնակ, որ մատի ու մատանու արանքում հայտնվելու ցանկություն բացարձակ չկա։
Քաղաքային իշխանությունը հանձնելու դիմաց քրեական գործերը կփակվեն, մի քիչ էլ Աննայի հիմնադրամին կմուծվեն, հետո գործերի վաղեմության ժամկետները կանցնեն կգնան, ի՞նչ է եղել որ…
Հիմա հարց, այդ բեմականացումը որ անում եք ու իմ օրը փչացնում, որ ի՞նչ անեք»,-գրել է Արմենուհի Վարդանյանը: