ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել 400 կազմակերպությունների և անհատների նկատմամբ, որոնց թվում են նաև թուրքական ընկերություններ | Region

ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել 400 կազմակերպությունների և անհատների նկատմամբ, որոնց թվում են նաև թուրքական ընկերություններ

Հոկտեմբեր 31,2024 21:35

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մեկ տասնյակից ավելի երկրների 400 կազմակերպությունների և անհատների դեմ, որոնք Ռուսաստանին մատակարարում են առաջադեմ տեխնոլոգիաներ, որոնք էլ կիրառվում են Ուկրաինայի դեմ անօրինական պատերազմում։ Պետքարտուղարությունն այս մասին երեկ հայտարարություն է տարածել։

Միաժամանակ, պատժամիջոցների և այլ սահմանափակումների մասին հայտարարել են նաև ԱՄՆ ֆինանսների, պետական ​​և առևտրի գերատեսչությունները։ ԱՄՆ-ի Ֆինանսների նախարարությունը պատժամիջոցների ցանկում է ներառել ավելի քան 270 կազմակերպությունների և անձանց, իսկ Առևտրի նախարարությունը 40 կազմակերպություն է ընդգրկել սահմանափակումների ցանկում։

Պետդեպարտամենտի պատժամիջոցների ցանկում են Չինաստանը, Թուրքիան, Թայլանդը, Հնդկաստանը, Մալազիան և ԱՄԷ-ն։

RFE/RL-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ պատժամիջոցների այս նոր ցանկի մեջ ընդգրկված կազմակերպությունների և անձանց կեսից ավելին  գտնվում են  Հնդկաստանում, Չինաստանում, Շվեյցարիայում և Թուրքիայում։

Պատժամիջոցների այդ ցանկում Թուրքիայից ներառվել է թուրքական 14 կազմակերպություն և 9 անձ։ Այս մասին գրում է Ermeni Haber-ը։

Պետքարտուղարության հայտարարության մեջ նշված է, որ պատժամիջոցներ են սահմանվել նաև ՌԴ պաշտպանության նախարարության բարձրաստիճան այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք նշանակվել են իրենց պաշտոններին այս տարի։

«Լրացուցիչ պատժամիջոցներն ուղղված են ՌԴ-ի ռազմական արդյունաբերությանը, ներառյալ՝  ռազմական օբյեկտների վերանորոգման ընկերությունները, առաջադեմ տեխնոլոգիաներ արտադրողները և Բելառուս-Ռուսաստան պաշտպանական հարաբերություններին աջակցող կազմակերպությունները: Պետքարտուղարությունը շարունակում է թիրախավորել «Ռոսատոմ»-ի դուստր ձեռնարկությունները»,-նշված է Պետդեպի հայտարարությունում:

Նորություններ