Լավրով․Թուրքական ռազմատեխնիկան օգտագործվում է ռուս խաղաղ բնակչությանն ու զինվորականներին սպանելու համար | Region

Լավրով․Թուրքական ռազմատեխնիկան օգտագործվում է ռուս խաղաղ բնակչությանն ու զինվորականներին սպանելու համար

Նոյեմբեր 01,2024 11:55

Ուկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսանք է առաջացնում՝ հաշվի առնելով Անկարայի այն ձգտումը, որ Թուրքիան ցանկանում է միջնորդ լինել ռուս-ուկրաինական հակամարտությունում։ Այս մասին Hurriyet-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Դժբախտաբար, Անկարան շարունակում է համագործակցել Կիևի ռեժիմի հետ ռազմատեխնիկական ոլորտում, որն ուկրաինական զինված ուժերն օգտագործում են  ռուս զինվորականներին ու խաղաղ բնակիչներին սպանելու համարության համար։ Դա չի կարող զարմանք չհարուցել Թուրքիայի ղեկավարության՝ միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,-ասել է Լավրովը։

 Tacc-ի փոխանցմամբ՝ Լավրովը նաև նշել է՝  Ռուսաստանը բարձր է գնահատում Թուրքիայի ջանքերը՝ օգնելու լուծել ուկրաինական ճգնաժամը․«Հենց թուրքական կողմն էր, որ 2022 թվականին  տրամադրեց Ստամբուլի հարթակը Կիևի ներկայացուցիչների հետ խորհրդակցությունների համար և նպաստեց հացահատիկի գործարքի կնքմանը:  Ստամբուլյան բանակցություները «թաղեցին» անգլոսաքսերն՝ արգելելով  Զելենսկուն համաձայնագիր կնքել, որոնք կարող էին կանգնեցնել ռազմական գործողություններն ու ապահովել ներգրավված կողմերի շահերի հավասարակշռությունը»։

Լավրովը նաև  հայտարարել է՝ Արևմուտքի և Կիևի ծրագրերում չեն մտնում Ուկրայինայում խաղաղությունը, և դա հնարավորություն չի տալիս Թուրքիայի հաջող միջնորդության համար։

«Ռուսաստանը բաց է քաղաքական կարգավորման համար. բայց պետք է խոսենք ոչ թե ժամանակավոր հրադադարի մասին, այլ հակամարտությունը դադարեցնելու մասին՝ վերացնելով դրա բուն պատճառները։ Դրանց է վերաբերվում է նաև ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք, Ռուսաստանի անվտանգության կենսական շահերի համար սպառնալիքների ստեղծումը, Ուկրաինայի ռուսների և ռուսալեզու բնակչության իրավունքների խախտումը կիևյան ռեժիմի կողմից»,-ասել է ՌԴ ԱԳ ղեկավարը։

Նորություններ