Վալենսիայում ջրհեղեղից 150-ից ավելի մարդ է մահացել
Իսպանիայի հարավ-արևելքում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 150-ը, տասնյակ մարդիկ համարվում են անհայտ կորած։
Գրեթե բոլոր զոհերը եղել են Վալենսիայում։
Ընդհանուր առմամբ՝ Վալենսիա, Կաստիլիա-Լա Մանչա և Անդալուսիա ինքնավար համայնքներում զոհերի թիվը հասել է 158-ի: Իսպանիայի կառավարությունը եռօրյա սուգ է հայտարարել:
Փրկարարական աշխատանքները շարունակվում են, Իսպանիայի կառավարությունը հայտնում է, որ զոհերի թիվը հնարավոր է աճի։
Երկրի փրկարարական ծառայության ստորաբաժանումների ավելի քան 1200 զինծառայողներ ներգրավված են տարածաշրջանային և տեղական փրկարարներին որոնողական աշխատանքներում։
Երեքշաբթի օրը Իսպանիայի որոշ շրջաններում ութ ժամում տեղացել է տարեկան նորմայի չափ անձրև, ինչն էլ առաջացրել է հեղեղումներ։ Ամենաշատը տուժել է Վալենսիան։ Ջրհեղեղի պատճառով ճանապարհները վերածվել էին գետերի՝ սրբելով ավտոմեքենաներն ու մարդկանց։