Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Նոյեմբեր 02,2024 08:30
Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 2-ին, 3-ի գիշերը, 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 3-ի ցերեկը, 4-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 3-4-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 3-6 աստիճանով, նոյեմբերի 4-6-ի գիշերը՝ ևս 3-5 աստիճանով։
Երևան քաղաքում`
Նոյեմբերի 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 3-ի երեկոյան ժամերին, 4-ին հնարավոր է կարճատև անձրև։
Երևան քաղաքի նոյեմբերի 2-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 21.7°C (1960թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` 0.3°C (2016թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` 9.8°C