Ֆրանսիայի դեսպանը շնորհավորել է Հայաստանին 2026 թվականի Կենսաբազմազանության կողմերի համաժողովը հյուրընկալելու առթիվ
Նոյեմբեր 01,2024 15:40
Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին շնորհավորել է Հայաստանին 2026 թվականին Կենսաբազմազանության կողմերի համաժողովը հյուրընկալելու կապակցությամբ։
Այս մասին Ֆրանսիայի դեսպանը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։
«Շնորհավորում ենք Հայաստանին, որն ընտրվել է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին հաջորդ համաժողովը հյուրընկալող երկիր։
Ընտրություն, որն ամրապնդում է Երևանի՝ դիվանագիտական մայրաքաղաքի կարգավիճակը», – նշված է դեսպանի գրառման մեջ։
Նորություններ
Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի խաղաղաշինության հանձնաժողովի կազմակերպչական կոմիտեի անդամ
11:34 13-12-2025
Բացահայտվել է Միհրան Հակոբյանի նկատմամբ հարձակում գործած անձանց ինքնությունը. ՀՀ ՔԿ
21:44 12-12-2025
