Գյումրեցի ծանրորդ Ալեքսանդր Լազարյանը՝ Մ20 ԵԱ-ի չեմպիոն
Լեհաստանում ավարտվող ծանրամարտի մինչև 20 և 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նվաճեց երկամարտի 9-րդ ոսկե մեդալը:
Ալեքսանդր Լազարյանը (102 կգ) մինչև 20 տարեկանների պայքարում երկամարտի 347 կգ (154+193) արդյունքով նվաճեց ոսկե մեդալ: Հայ ծանրորդը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիր, հրում վարժությունում էլ նվաճեց ոսկե մեդալ:
Ավելի վաղ Հայաստանից ոսկե մեդալակիր էին դարձել Սուրեն Գրիգորյանը (Մ23, 89 կգ), Էմմա Պողոսյանը (Մ20, 81 կգ), Աննա Ամրոյանը (Մ20, 76 կգ), Ժորա Գրիգորյանը (Մ20, 55 կգ), Ալեքսանդրա Գրիգորյանը (Մ20, 59 կգ),Գառնիկ Չոլակյանը (Մ23, 61 կգ), Գոռ Սահակյանը (Մ23, 73 կգ), Նարեկ Մկրտչյանը (Մ20, 81 կգ), Ռաֆիկ Մինասյանը (Մ20, 61 կգ) և Միլենա Խաչատրյանը (Մ23, 81 կգ) արժանացել են արծաթե, իսկ Կարեն Մարգարյանը (Մ23, 81 կգ), Վալերիկ Մովսիսյանը (Մ20, 89 կգ) և Մնացական Աբրահամյանը (Մ23, 89 կգ)` բրոնզե մեդալի։