Լիլիթ Մակունցը մասնակցել է ԱՄՆ պետքարտուղարությունում կազմակերպված՝ Դիվալիին նվիրված ընդունելությանը
Նոյեմբեր 02,2024 12:11
Նոյեմբերի 1-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը մասնակցել է ԱՄՆ Պետքարտուղարությունում կազմակերպված Դիվալիին նվիրված ընդունելությանը, որտեղ ելույթով հանդես են եկել Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերման։
Շաբաթվա ընթացքում դեսպան Մակունցը մասնակցել է նաև Դիվալիի տոնը խորհրդանշող «Դիայի լուսավորման» արարողությանը՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերմայի, ԱՄՆ-ում Հնդկաստանի դեսպան Վինայ Կվատրայի, ԱՄՆ-Հնդկաստան ռազմավարական գործընկերության ֆորումի նախագահ և գործադիր տնօրեն դոկտոր Մուկեշ Աղիի և այլ պատվավոր հյուրերի հետ միասին։
Դիվալին լույսերի hնդկական փառատոն է, այն Հինդուիզմի ամենագլխավոր տոներից մեկն է։