Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Նոյեմբեր 03,2024 08:30

Հանրապետության տարածքում` 

Նոյեմբերի 3-ի գիշերը, 5-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 3-ի ցերեկը, 4-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում ձյան տեսքով։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 3-4-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 3-6, նոյեմբերի 4-6-ի գիշերը` ևս 3-5 աստիճանով։

Երևան քաղաքում`

Նոյեմբերի  5-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 3-ի երեկոյան ժամերին, 4-ին հնարավոր է կարճատև անձրև։

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Նորություններ