Լեհաստանը սկսել է ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմանին «Արևելյան վահան»-ի շինարարությունը հնարավոր ագրեսորի մուտքը խոչընդոտելու համար | Region

Լեհաստանը սկսել է ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմանին «Արևելյան վահան»-ի շինարարությունը հնարավոր ագրեսորի մուտքը խոչընդոտելու համար

Նոյեմբեր 02,2024 15:06

Լեհաստանը սկսել է ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմանին պաշտպանական ամրությունների շինարարությունը։ Այս մասին  հայտարարել է  Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը՝ X-ի միկրոբլոգում  տեղադրելով լուսանկար, որտեղ երևում է շինտեխնիկան։

««Արևելյան վահան»-ի շինարարությունը սկսվել է. Առաջին աշխատանքը Ռուսաստանի հետ սահմանին»,-գրել է երկրի վարչապետը։

«Արևելյան վահան» ծրագրով նախատեսված սահմանային այս պատնեշը նախատեսված է հնարավոր ագրեսորի մուտքը խոչընդոտելու համար։

Ծրագիրը Լեհաստանի պաշտպանության նախարարության և Լեհաստանի բանակի գլխավոր շտաբի ծրագիրն է, որը ներառում է տարբեր տեսակի ամրությունների, տեղանքային խոչընդոտների և ռազմական ենթակառուցվածքների կառուցում 800 կիլոմետր ընդհանուր երկարությամբ Ռուսաստանի և Բելառուսի հետ Լեհաստանի սահմաններին՝ ընդհանուր առմամբ  մոտ 800 կիլոմետր ընդհանուր երկարությամբ։

Մոտ 2,5 միլիարդ դոլար արժողությամբ այս ծրագրով  նախատեսվում է կառուցել պաշտպանական ամրություններ առանցքային սահմանային տարածքներում, փորել խրամատներ, ստեղծել ականապատ դաշտեր և տեղադրել հակատանկային ոզնիներ, հակաօդային պաշտպանական համակարգեր։

«Կառավարությունը մտադիր է ՆԱՏՕ-ի արևելյան թևում ստեղծել համապարփակ պաշտպանական ենթակառուցվածք՝ Բելառուսի և Ռուսաստանի սպառնալիքներին դիմակայելու համար»,-ավելի վաղ հայտարարել է Լեհաստանի վարչապետի գրասենյակը։

Նորություններ