Խաղաղության պայմանագիրը պատերազմի բացակայության երաշխիք չէ.քաղաքագետ | Region

Խաղաղության պայմանագիրը պատերազմի բացակայության երաշխիք չէ.քաղաքագետ

Նոյեմբեր 02,2024 21:01

Բաքվի հետ որևէ փաստաթղթի ստորագրումը այս փուլում մեծ հաշվով ոչինչ չի տալու Հայաստանին,- REGIONSTV-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում քաղաքական վերլուծաբան Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով հայկական կողմի այն պնդմանը, թե հիմա էլ պատրաստ են ստորագրել խաղաղության պայմանգիրը համաձայնեցված դրույթներով, եթե Ադրբեջանը համաձայնի.

«Խաղաղության պայմանագիրը ինքնին պատերազմի բացակայության երաշխիք չէ: Աշխարհում բազմաթիվ պայմանագրեր են կնքվել ու չեղարկվել, իսկ խաղաղությանը հաջորդել են  պատերազմներ»,-նշում է Կարապետյանը:

Ըստ քաղաքագետի՝ իշխանությունը շտապում է, որպեսզի 2026-ի ընտրություններին ընդառաջ թմբկահարի փաստաթուղթն ու հայտարարի, թե խաղաղության դարաշրջան ենք թևակոխում.

«Ադրբեջանը չի շտապում շուտ ստորագրել խաղաղության պայմանագիրը, որովհետև  իրեն այդ փաստաթուղթը այս պահին պետք չէ: Ալիևն ինչո՞ւ պետք է այդ պայմանագիրը  ստորագրի, երբ Հայաստանը  զիջումների ցիկլում է, իսկ  ինքը  ստանում է բոլոր ակնկալիքներն ու պահանջները, Բաքուն ինչո՞ւ պետք է  իր համար արհեստական խոչընդոտ ստեղծի խաղաղության պայմանագրի տեսքով»,-ասում է Կարապետյանը: Քաղաքագետը վստահ է՝ Բաքուն թուղթ կստորագրի միայն այն ժամանակ, երբ ամբողջապես  Հայաստանից ստանա իր պահանջածը:

Նորություններ