Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Արամ Ա Կաթողիկոսի հետ. վերահաստատել է իր աջակցությունը Արցախի հայերին | Region

Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Արամ Ա Կաթողիկոսի հետ. վերահաստատել է իր աջակցությունը Արցախի հայերին

Նոյեմբեր 03,2024 11:53

ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը զանգահարել է Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսին՝ վերահաստատով իր աջակցությունն Արցախի հայերին և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերին:

Նա նաև բարձր է գնահատել ամերիկահայ համայնքի դերը՝ այն որակելով որպես ուժեղ, խելացի և դինամիկ:

Արամ Ա-ն շնորհակալություն է հայտնել Թրամփին՝ հայ ժողովրդին աջակցող հրապարակային հայտարարության համար, ընդգծել ԱՄՆ գլոբալ առաջնորդության կարևորությունն այս ճգնաժամային պահին։ Նա հույս է հայտնել, որ ԱՄՆ նոր վարչակազմը լրջորեն կզբաղվի ԼՂ հայերի վերադարձի իրավունքի ապահովման, միջազգային երաշխիքների ու կարգավիճակի, էթնիկ զտման համար պատասխանատվության հարցերով։

Նորություններ