Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Նոյեմբեր 04,2024 08:30

Հանրապետության տարածքում`

Նոյեմբերի  4-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում ձյան տեսքով։ Նոյեմբերի 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 4-6-ը և´ գիշերը, և´ ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։


Երևան քաղաքում`
Նոյեմբերի 3-ի ցերեկը, 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 4-ին հնարավոր է կարճատև անձրև։

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Նորություններ