Մ20 և Մ23 ԵԱ․ Հայաստանի թիմը նվաճեց 13 ոսկե, 5 արծաթե և 4 բրոնզե մեդալ | Region

Մ20 և Մ23 ԵԱ․ Հայաստանի թիմը նվաճեց 13 ոսկե, 5 արծաթե և 4 բրոնզե մեդալ

Նոյեմբեր 04,2024 12:10

Հայաստանի պատանի և երիտասարդ ծանրորդները Լեհաստանի Ռաշին քաղաքում անցկացված Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների առաջնությունում աննախադեպ արդյունք են ցույց տվել՝ երկամարտում նվաճելով 13 ոսկե, 5 արծաթե և 4 բրոնզե մեդալ, հաղորդում է ԿԳՄՍՆ-ի կայքը:

Ծանրամարտի Հայաստանի պատանեկան հավաքականի կազմում Մ20 տարեկանների առաջնությունում հաղթող են դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Աննա Ամրոյանը (76 կգ), Էմմա Պողոսյանը (81 կգ), Ջուլիետա Ավանեսյանը (+87 կգ): Տղաների պայքարում Ժորա Գրիգորյանը (55 կգ), Նարեկ Մկրտչյանը (81 կգ) և Ալեքսանդր Լազարյանը (102 կգ) դարձել են ոսկե մեդալակիրներ, Ռաֆիկ Մինասյանը (61 կգ) և Աշոտ Մովսիսյանը (+109 կգ) նվաճել են արծաթե, իսկ Մարտին Պողոսյանը (73 կգ) և Վալերիկ Մովսիսյանը (89 կգ)՝ բրոնզե մեդալներ:

Մինչև 23 տարեկանների պայքարում ոսկե մեդալներ են նվաճել Լիանա Գյուրջյանը (87 կգ), տղամարդկանց պայքարում՝ Գառնիկ Չոլակյանը (61 կգ), Գոռ Սահակյանը (73 կգ), Սուրեն Գրիգորյանը (89 կգ), Գարիկ Կարապետյանը (109 կգ) և Պետրոս Պետրոսյանը (+109 կգ)։ Արծաթե մեդալակիրներ են դարձել Միլենա Խաչատրյանը (81 կգ), Մարգարիտա Առաքելյանը (87 կգ) և Մերի Թումասյանը (+87 կգ), իսկ Կարեն Մարգարյանը (81 կգ) և Մնացական Աբրահամյանը (89 կգ) նվաճել են բրոնզե մեդալներ:

Նորություններ