Եղիշե Կիրակոսյանը կմասնակցի Հաագայի դատարանի առարկությունների նիստերին | Region

Եղիշե Կիրակոսյանը կմասնակցի Հաագայի դատարանի առարկությունների նիստերին

Նոյեմբեր 04,2024 12:58

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը նոյեմբերի 11-13-ը ներառյալ կգործուղվի Նիդերլանդների Թագավորություն (Հաագա)՝ Արդարադատության միջազգային դատարանում Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հիման վրա քննվող դատական գործերի շրջանակներում դատարանի իրավազորության և հայցապահանջների ընդունելիության առնչությամբ ներկայացված նախնական առարկությունների վերաբերյալ վճիռների հրապարակման նիստերին մասնակցելու նպատակով:

Եղիշե Կիրակոսյանին Նիդերլանդների Թագավորություն գործուղելու մասին վարչապետի որոշումն՝ այստեղ:

Նորություններ