Մարգարայի անցակետի վերանորոգման համար ծախսվել է ավելի քան 1 միլիարդ դրամ․ ՊԵԿ նախագահ | Region

Մարգարայի անցակետի վերանորոգման համար ծախսվել է ավելի քան 1 միլիարդ դրամ․ ՊԵԿ նախագահ

Նոյեմբեր 04,2024 13:30

Հայ-թուրքական սահմանին գտնվող Մարգարայի անցակետի վերանորոգման համար ծախսվել է ավելի քան 1 միլիարդ դրամ։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։

«Նախնական պլանավորում էինք 800 միլիոն դրամ, սակայն վերջնական ծախսերը կազմել են 1 միլիարդ դրամից մի փոքր ավելի»,- ասաց Բադասյանը։

ՊԵԿ նախագահը հիշեցրեց, որ կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռքբերվել Հայաստան-Թուրքիա սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրողների համար բացելու վերաբերյալ, որից հետո Մարգարա անցակետում վերանորոգման աշխատանքներ են իրականացվել։

«Մենք ստեղծել ենք պայմաններ, որը բավարար է նշված խմբի մարդկանց հոսքը սպասարկելու համար»,-  եզրափակեց Բադասյանը։

 

Նորություններ