Պարույր Հովհաննիսյանը հաստատում է՝ ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը սպառնալիքներ է ստացել Ադրբեջանի դեսպանից | Region

Պարույր Հովհաննիսյանը հաստատում է՝ ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը սպառնալիքներ է ստացել Ադրբեջանի դեսպանից

Նոյեմբեր 05,2024 11:13

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը հաստատում է, որ Բրյուսելում Թուրքիայի դեսպանատան կազմակերպած միջացոռաման ժամանակ Ադրբեջանի դեսպանի կողմից վիրավորանքներ ու սպառնալիքներ է եղել Տիգրան Բալայանի նկատմամբ, դրա մասին հայկական կողմը հայտագրով հայտնել է բելգիական կողմին, ինչպես նաև ԵՄ-ին։

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հաստատեց, որ Բելգիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը սպառնալիքներ է ստացել Ադրբեջանի դեսպանից։

«Այո, ընդունելության ընթացքում վիրավորանքներ ու սպառնալիքներ է եղել, որի մասին հայտագրով հայտնել ենք բելգիական կողմին, ինչպես նաև ԵՄ-ին»,-ասաց  Պարույր Հովհաննիսյանը։ նա հավելեց, որ այդ հարցով հետաքննություն է ընթանում, բայց դեռևս արձագանք չկա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի դեսպանությունը պաշտոնական բողոք է ներկայացրել Բրյուսելում դիվանագիտական ​​այլ ներկայացուցչություններին, նամակում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը նշել է, որ Ադրբեջանի դեսպան Վաքիֆ Սադիկովը բացահայտ սպառնալիքներ է հնչեցրել իր կյանքի դեմ»։

Նորություններ