Արսենյանը Հայաստանը կներկայացնի Մոսկվայում ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը | Region

Արսենյանը Հայաստանը կներկայացնի Մոսկվայում ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը

Նոյեմբեր 06,2024 17:01

ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը ներկա կլինի ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը, որը տեղի կունենա նոյեմբերի 7-ին։ Այս մասին տեղեկացրել է ՌԴ Անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությունը։

Նշվել է, որ ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների 12-րդ ամենամյա հանդիպումը տեղի կունենա ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի նախագահությամբ։

«Շոյգուն հանդես կգա զեկույցով միջազգային, տարածաշրջանային եւ ազգային անվտանգության ոլորտի իրավիճակի մասին, կտեղեկացնի կատարված աշխատանքի մասին ԱՊՀ տարածքում մարտահրավերներին եւ սպառնալիքներին դիմակայելու ոլորտում»,- նշված է հաղորդագրությունում։

Հանդիպման ընթացքում քննարկվելու են տեղեկատվական անվտանգության եւ Աֆղանստանի հետ փոխգործակցության խնդիրները։ Օրակարգում ներառված են նաեւ հարցեր ԱՊՀ մասնակից պետությունների համատեղ միջոցների մասին Հայրենական մեծ պատերազմի պատմական հիշողության պահպանման վերաբերյալ։

Հանդիպմանը կմասնակցեն ԱՊՀ անդամ պետությունների ազգային անվտանգության խորհուրդների քարտուղարները, ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմագամբետովը, Մոլդովայի սոցիալիստների կուսակցության նախագահ Մարչել Չենուշան։

Նորություններ