«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տարածքում կրկին արձանագրվել է Հայաստանի միակ էգ ընձառյուծը
Նոյեմբեր 06,2024 23:05
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը հայտնում է, որ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տարածքում կրկին արձանագրվել է Հայաստանի միակ էգ ընձառյուծը:
Ընձառյուծի պահպանության ծրագրի շրջանակում՝ ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի աշխատակիցների կողմից համատեղ իրականացված մշտադիտարկման աշխատանքների արդյունքում մի քանի անգամ էգ առանձնյակի արձանագրումը հուսադրող է՝ հետագայում Հայաստանում տեսակի բազմացման և քանակի ավելացման տեսանկյունից։
Ընձառյուծը գրանցված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում և գնահատվում է, որպես «Կրիտիկական վիճակում գտնվող» տեսակ։
Նորություններ
Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի խաղաղաշինության հանձնաժողովի կազմակերպչական կոմիտեի անդամ
11:34 13-12-2025
Բացահայտվել է Միհրան Հակոբյանի նկատմամբ հարձակում գործած անձանց ինքնությունը. ՀՀ ՔԿ
21:44 12-12-2025
