ԱՄՆ-ն Հայաստանին նախապատրաստում է դժվարին ժամանակների․ Վաշինգտոնը համառորեն ՀՀ-ին մղում է դեպի ազգային «ինքնասպանության»ՌԴ ԱՀԾ
ՌԴ Արտաքին հետախուզական ծառայության հայտարարությունում գրված է՝ Վաշինգտոնը մտադիր է տեղեկատվական-քարոզչական երկարաժամկետ արշավ իրականացնել, ըստ հայտարարության՝ այդ թվում՝ վարկաբեկել Երևանի և ՌԴ-ի, ԵԱՏՄ-ի և ՀԱՄԿ-ի միջև համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները։
«Ամերիկացիները Հայաստանին նախապատրաստում են դժվարին ժամանակների»,-այս մասին հայտարարություն է տարածել Ռուսաստանի Դաշնության Արտաքին հետախուզության ծառայությունը։
«ԱՄՆ Պետդեպարտամենտը նկատելիորեն արագացրել է Հայաստանում արևմտամետ քաղհասարակության կառույցների գործունեությունը խթանելու միջոցառումների աշխատանքները»,-նշված է հայտարարությունում։
Ըստ այդ հայտարարության՝ Վաշինգտոնը կարևոր է համարում ուժեղացնել հայկական քաղաքական վերնախավի նկատմամբ ազդցությունը՝ նպատակ ունենալով դրդել Երևանին արագացնելու արտաքին քաղաքականությունում արևմտամետ վերակողմնորոշման գործընթացը՝ չնայած անխուսափելի դժվարություններին։
ԱՄՆ-ն, ըստ ռուսական արտաքին հետախուզության ծառայության, ծրագրում է լուծել այս խնդիրը օգտագործելով Ուկրաինայում և Մոլդովայում փորձարկված մեթոդներ։
Վաշինգտոնը մտադիր է տեղեկատվական-քարոզչական երկարաժամկետ արշավ իրականացնել, ըստ հայտարարության՝ այդ թվում՝ վարկաբեկել Երևանի և ՌԴ-ի, ԵԱՏՄ-ի և ՀԱՄԿ-ի միջև համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները, նյութեր տարածել մեր երկրում աշխատելու եկած Հայաստանի քաղաքացիների նկատմամբ «ոտնձգությունների» մասին։
«ԱՄՆ-ի գլխավորած այսպես կոչված քաղաքակիրթ համայնքին միանալու «բարձր նպատակին» հասնելու համար հայ ժողովուրդը, ինչպես կարծում է Վաշինգտոնը, ստիպված կլինի վճարել՝ հրաժարվելով սեփական ավանդույթներից, ազգային սոցիալական հիմքերից և ԵԱՏՄ-ի գործընկերների հետ կայուն առևտրատնտեսական կապերից, որոնք վերջին տարիներին ապահովել են ՀՀ-ի տնտեսության դինամիկ աճը վերջին տարիներին։ Այսպիսով, Վաշինգտոնը համառորեն Հայաստանին մղում է դեպի ազգային «ինքնասպանության», -նշված է Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության տարածած հաղորդագրության մեջ։