«Մենք տպավորություն ունեինք, որ ստվերային կառավարիչներ են եղել»․ինչու «Բալասանյան» դաշինքն ու ՔՊ-ն Գյումրիում հուշագիրը խզեցին, մեկնաբանում է ՔՊ ավագանու անդամը | Region

«Մենք տպավորություն ունեինք, որ ստվերային կառավարիչներ են եղել»․ինչու «Բալասանյան» դաշինքն ու ՔՊ-ն Գյումրիում հուշագիրը խզեցին, մեկնաբանում է ՔՊ ավագանու անդամը

Նոյեմբեր 08,2024 13:15

Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը «Բալասանյան» դածինքի հետ կոալիցիոն հուշագիրը խզելու մասին ասում է՝ նախանական պայմանավորվածությունը դաշինքը խախտել է, նախագծեր կային, որ առկախված էին մնում, ուստի կասկած կար, որ ստվերային կառավարում էր տեղի ունենում

Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե ի՞նչ տեղի ունեցավ, որ ՔՊ-ն ու «Բալասանյան» դաշինքը համագործխակցության հուշագիրը կնքելուց երկու տարի անց այն խզեցին։

Հարությունյանի ներկայացմամբ՝ կոալիցիոն հուշագիր էր ստորագրվել, պայմանավորվածություն կար միասին որոշումներ ընդունել, կադրային քաղաքականություն իրականացնել․«Բայց ընթացքում հասկացանք, որ այդ պայմանավորվածությունը չի պահվում։ Մենք արձանագրեցինք ստվերային կառավարման դեպք «Բալասանյան» դաշինքի կողմից»։

Թե ով էր ստվերում կառավարում քաղաքը, Հարությունյանը հրաժարվեց անուններ հնչեցնել․«Ամեն դեպքում այն հարցերը, որոնք բարձրացվել են, չեն լուծվել, կամ սկզբում մեզ տվել են համաձայնություն, որ կլուծեն,  հետո մի քանի օր հետո այդ հարցերն այդպես էլ առկախված են մնացել։ Ու մենք տպավորություն ունեինք, որ ստվերային կառավարիչներ են եղել, ովքեր այս գործընթացները որոշակիորեն համակարգել են, դրա համար էլ մեր նախնական պայմանավորվածությունները չեն իրականացվել»։

Արդյոք Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի ընտանիքն էր ստվերում կառավարում, Հարությունյանը կրկին հրաժարվեց անուն տալ․«Չեմ կարող ասել ՝ որտեղից էր, ով էր, մենք, այունամենայնիվ, այդ ազդեցությունն ու ազդակները զգացել ենք»։

Նա ասաց, որ շատ տարբեր որոշումների և նախագծերի հետ կապված են նկատել, որ ստվերային կառավարում է եղել։

 

Նորություններ