Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Նոյեմբեր 09,2024 08:30
Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 9-10-ը, 11-ի գիշերը, 12-ի ցերեկը և 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 11-ի կեսօրից հետո և 12-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։
Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 11-12- ը հատկապես գիշերային ժամերին կբարձրանա 3-5 աստիճանով:
Երևան քաղաքում`
Նոյեմբերի 9-10-ը, 11-ի գիշերը, 12-ի ցերեկը, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 11-ի երեկոյան ժամերին և 12-ի գիշերը հնարավոր է կարճատև անձրև:
Երևան քաղաքի նոյեմբերի 9-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 19°C (2001թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` -7.3°C (1973թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` 7.6°C