Վրաստան-Հայաստան սահմանային գոտում 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. այն զգացվել է Շիրակի մարզում
Նոյեմբեր 09,2024 11:43
Երկրաշարժ Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք
Սույն թվականի նոյեմբերի 9-ին` տեղական ժամանակով ժամը 10:35-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 10։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․22⁰ և արևելյան երկայնության 43.91⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2,3 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Սիզավետ, Թավշուտ, Ղազանչի գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
