Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի աջակցությունը վայելող թեկնածուների 90%-ը ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում մանդատ է ստացել | Region

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի աջակցությունը վայելող թեկնածուների 90%-ը ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում մանդատ է ստացել

Նոյեմբեր 09,2024 14:33

Հանձնախումբը  աջակցել է Սենատի և Ներկայացուցիչների պալատի 84 թեկնածուների, որոնցից ավելի, քան 90%-ը ընտրվել են Ամերիկայի 20 նահանգներից։

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի աջակցությունը վայելող թեկնածուների 90%-ը  ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում մանդատ է ստացել։ Այս մասին տեղեկանում ենք Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի պաշտոնական կայքէջից։

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանն ասել է՝Հայ դատի հանձնախումբը խելացի խաղաց, մենք չենք իջեցրել մեր նշաձողը կամ զիջել մեր արժեքները․«Մենք մեր ձայնը բարձրացրեցինք և օգտագործեցինք մեր ձայները: Մենք խոստումներ չենք ընդունել, փոխարենը պատասխանատվություն ենք պահանջել»։

Նա նշել է, որ կազմակերպությունը ԱՄՆ նախագահի թեկնածուներից որևէ մեկին չի աջակցել, սակայն թեկնածուներին ընտրելիս հաշվի են առել Արցախի հարցով, հայ-ամերիկյան համագործակցության օրակարգի վերաբերյալ նրանց դիրքորոշումները։

Հանձնախումբը  աջակցել է Սենատի և Ներկայացուցիչների պալատի 84 թեկնածուների, որոնցից ավելի, քան 90%-ը ընտրվել են Ամերիկայի 20 նահանգներից։

Նորություններ