Իսրայելական բանակի այսօրվա հարվածներից Գազայում 13 մարդ է զոհվել, այդ թվում՝ մեկ հղի, կանայք, երեխաներ և տեղացի 2 լրագրող
Իսրայելի պաշտպանության բանակի՝ ապաստանի վերածված դպրոցին հասցրած հարվածներից առնվազն 6 մարդ է զոհվել, ՝ ևս 7 մարդ է զոհվել հարավային Հան Յունիս քաղաքում տեղակայված վրանին հասցրած հարվածից, վրանում պատսպարվել էին տեղահանված անձինք
Իսրայելական ռազմական հարվածներից Գազայում այսօր առնվազն 13 մարդ է զոհվել, այդ թվում՝ կանայք և երեխաներ: Այս մասին հայտնում է AP-ն, նշելով, որ միաժամանակ Իսրայելը հայտարարել է Գազային վերջին մի քանի շաբաթներում առաջին անգամ մարդասիրական (միջազգային կազմակերպությունների հետ համատեղ) օգնություն փոխանցելու մասին։
AP-ն գրում է, որ իսրայելական պաշտպանության բանակի՝ Գազայի Թուֆահ թաղամասում ապաստանի վերածված դպրոցին հասցրած հարվածներից առնվազն 6 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնել է Գազայի առողջապահության նախարարությունը։ Ընդ որում, զոհվածների թվում էին տղացի երկու լրագրող, մեկ հղի և երեխա։
Իսրայելական բանակը հայտարարել է, որ հարվածի թիրախը պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորման զինյալն է եղել՝ չներկայացնելով որևէ ապացույց կամ այլ մանրամասներ:
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ ևս 7 մարդ է զոհվել , երբ իսրայելական բանակը հարվածել է հարավային Հան Յունիս քաղաքում տեղակայված վրանին, որպեղ պատսպարվել էին տեղահանված անձինք։ Նշվում է, որ մահացածների թվում են 2 կին և 1 երեխա:
Գազայում Իսրայելի՝ ՀԱՄԱՍ-ի դեմ տարուց ավելի տևող այս պատերազմի հետևանքով զոհվել է ավելի քան 43 000 մարդ։ Այս տվյալները ներկայացրել են Պաղեստինի առողջապահության ոլորտի պաշտոնյաները։ Նրանք չեն տարանջատում զինվորականներին և խաղաղ բնակիչներին, սակայն նշում են, որ սպանվածների կեսից ավելին կանայք և երեխաներ են։
Այս պատերազմը սկսվել է 2023-ի հոկտեմբերի 7-ին այն բանից հետո, երբ պաղոստինցի զինյալները ներթափանցեցին Իսրայել ու 1200 մարդու սպանեցին, հիմնականում՝ խաղաղ բնակիչների, առևանգեցին 250 քաղաքացու։