Գուրգեն Արսենյանը հայ-իսպանական հարաբերություններն է քննարկել | Region

Գուրգեն Արսենյանը հայ-իսպանական հարաբերություններն է քննարկել

Նոյեմբեր 09,2024 21:29
Նոյեմբերի 8-ին ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը և Հայաստանում Իսպանիայի Թագավորության դեսպան (նստավայրը ՝ Մոսկվա) Մարկոս Գոմես Մարտինեսը գործնական հանդիպում են ունեցել: Հայտնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից։
Հանդիպման ընթացքում դիվանագետները քննարկել են հայ-իսպանական հարաբերություններին և երկու երկրների հետագա համագործակցությանը վերաբերող արդիական հարցեր: Ընդունելության ողջ ընթացքում պահպանվել է ջերմ և բարեկամական մթնոլորտ:

Վերջում դիվանագետները պայմանավորվել են արդյունավետ համագործակցել առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար համագործակցության ոլորտում։

Նորություններ