Եվրոպացիները կշարունակեն աջակցել Ուկրաինային․ ԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 15-րդ փաթեթն է պատրաստում․Ժոզեպ Բորել | Region

Եվրոպացիները կշարունակեն աջակցել Ուկրաինային․ ԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 15-րդ փաթեթն է պատրաստում․Ժոզեպ Բորել

Նոյեմբեր 10,2024 15:52

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Կիև այցի ժամանակ հայտարարել է, որ ԵՄ-ն  մենք պետք է պատժամիջոցներն օգտագործի, որպեսզի մեկուսացնի Ռուսաստանի արդյունաբերական հզորությունը

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը այցելել է Ուկրաինա։ Նա, Կիեւում Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգայի հետ համատեղ մամուլի ասուլիսում, հայտարարել  է՝ ԵՄ անդամ երկրների միջև դեռևս չկա համաձայնություն ԵՄ ռազմական ուսումնական առաքելությունը Ուկրաինա տեղափոխելու վերաբերյալ։

DW-ի փոխանցմամբ՝ Բորելը հիշեցրել է, որ Եվրամիությունը մինչև 2024 թվականի վերջ կվերապատրաստի 75 հազար ուկրաինացի զինվորների։

ԱՄՆ ընտրություններում հանրապետական ​​Դոնալդ Թրամփի հաղթանակի և Կիևին տրամադրվող ամերիկյան օգնության կրճատման հետ կապված մտահոգությունների համատեքստում  Բորելը  Կիևին  վստահեցրել է՝«մեր ուղերձը պարզ է՝ եվրոպացիները կշարունակեն աջակցել Ուկրաինային»։

Կիևում Բորելը հայտարարել  է, որ Ռուսաստանի՝Ուկրաինայի դեմ պատերազմի պատճառով ԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է մշակում։

«Մենք պետք է խստացնենք այդ պատժամիջոցները շրջանցելու միջոցները, քանի որ Ռուսաստանը չի կարող արտադրել առանց օտարերկրյա արտադրանքի մասերի, արտասահմանյան չիպերի և այլ բաղադրիչների։ Այսպիսով, մենք պետք է օգտագործենք պատժամիջոցները, որպեսզի մեկուսացնենք Ռուսաստանի արդյունաբերական հզորությունը այն բաղադրիչներից, որոնք ՌԴ-ն պետք է ներկրի մնացած աշխարհից»,-ասել է Բորելը։

Սա, որպես եվրոպական դիվանագիտության ղեկավար, Բորելի վերջին այցն է Կիև։ Նա այս  այցի ժամանակ կոչ է արել  արագացնել արևմտյան զենքի մատակարարումն Ուկրաինա և կրճատել նրա առջև դրված «կարմիր գծերը»։

 

Նորություններ