Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Նոյեմբեր 12,2024 08:30
Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 12-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։ Նոյեմբերի 12-ի ցերեկը, 13-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 12-ի գիշերը կբարձրանա ևս 2-3 աստիճանով։
Երևան քաղաքում`
Նոյեմբերի 12-ի գիշերը հնարավոր է կարճատև անձրև։ Նոյեմբերի 12-ի ցերեկը, 13-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի նոյեմբերի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 17.8°C (2010թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` -6.7°C (1956թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` 6.8°C